| Gurgen Dabaghyan - "Nazé naz" Գուրգեն Դաբաղեան - «Նազէ նազ» - 160 sec Գուրգեն Դաբաղեան - «Նազէ նազ»
Մի երիտասարդ երգիչ երգում է մի հին ժողովրդային երգ:
A folk song sung by a very young singer. Auteur : aspet Tags: Հայ Հայաստան Հայկական երեխայ երիտասարդ Armenian singing Armenia Haygagan Haykakan boy  | | Rafael Ghazarian on Jirayr Sefilian's trial - 157 sec Rafael Ghazarian on Jirayr Sefilian's trial
Ռաֆայել Ղազարյանի հիշատակին
Մեզանից հեռացավ ըմբոստ մի հոգի, հոգու մի լույս, որի կյանքը սրբազան երդում էր հայությանն ու Հայաստանին, և ամբողջությամբ հավատարմություն էր այդ երդմանը: Նա անմբասիր անցավ իր ճանապարհը և հեռացավ` հոգով միշտ երիտասարդ, արդարատենչ ու ճշմարտության համար պայքարող մարտիկ:
Ապրել երկրի ճակատագրով. սա էր Ռաֆայել Ղազարյանի ճշմարտությունը: Եվ շատ ափսոս, որ նա չտեսավ իր երազած երկիրը, չտեսավ ճշմարտության հաղթանակը երկիրը պղծողների նկատմամբ: Բայց այդ հաղթանակը շուտով մենք կդարբնենք` Ռաֆայելի հետ միասին: Քանի որ նա ընդմիշտ մեր հետ է, մեր հոգու մեջ է ու մեր կողքին: Նա է դրել այդ հաղթանակի հիմքերը:
Սրտի խորքից վշտակցելով մեր սիրելի ընկերոջ` Ռաֆայել Ղազարյանի հարազատներին, ասում ենք, որ մեր սուգն ու վիշտը կուշ են գալիս վեհ զգացմունքի առջև, քանի որ նա հայ ժողովրդի անմոռաց զավակն է, ապրել է որպես ընդվզող, իսկական հայ և իր մասին թողել է անմահ հիշատակ:
Ժիրայր Սէֆիլյան և Վարդան Մալխասյան
"Վարդաշեն" քրեակատարողական հիմնար Auteur : edogevo Tags: Rafael Ghazarian on Jirayr Sefilian's trial Levon ter petrosyan Yerevan Hayastan Hayrenik Zhirayr Sefilian Arzumanyan  | | HUNGRY DOGS - 149 sec Ռուբեն Հախվերդյան
«Կառավարությունը կրակեց ժողովրդի վրա եւ դրանով մտավ պատմության մեջ, ինձ համար անհասկանալի է` ինչպե՞ս են կառավարելու այս երկիրը: Իրականում, մեղմ ասած, ժողովուրդը չի սիրում այս կառավարությանը:
Մարտիմեկյան դեպքերը համաժողովրդական բողոքի ակցիա էին, եթե չասեմ ապստամբության սկիզբ, որը դաժանորեն ճնշվեց կառավարության կողմից: Ֆրանսիայում ուսանողական ցույցերը եւս ավարտվեցին խանութներ վառելով, թալանելով, բայց այնտեղ ոչ ոք չմեռավ, որովհետեւ քաղաքակիրթ երկրի մասին է խոսքը (մինչդեռ մեր երկիրը վստահ չեմ, որ երկիր է)... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ` ցավալի էր, այդ օրը պետք է սգո օր հայտարարել, ավելին` պետք է սգանք մեր կառավարության համար. ի վերջո` կառավարությունը մեռավ այդ օրը», - երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է երգիչ, դաշնակցական հակումներով հայտնի Ռուբեն Հախվերդյանը` շարունակելով. «...Ռոբերտն այնպես է խոսում, կարծես մի շատ հարուստ երկրի նախագահ է: Ինքը աշխարհի ամենահետամնաց երկրի նախագահն է, ավելին` ամենաաղքատ երկրի ամենահարուստ պրեզիդենտը: Մեր կառավարությունը տասնհինգ տարիների ընթացքում մեր երիտասարդների մեջ սպանեց նրանց երազանքը. նրանց բալիկները մեծ բիզնեսներ ունեն, սովորում են արտասահմաններում, մեր միջոցներով փող աշխատելն էլ այլ հարց է, թերեւս ո՞վ պետք է նրանց դատի, երբ դատողներն իրենք են...Մեր երեխաներն ապագա չունեն այստեղ: Իհարկե անձնական համակրանք ունեմ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, համենայնդեպս նրա նախագահության առաջին հինգ տարում ինչ-որ շարժում կար: Որ ասում են հրազեն չի օգտագործվել մարտի մեկի իրողությունների ժամանակ` բացարձակ սուտ է: Ցավալի է, հեռուստացույցով նայում էի` երիտասարդ եւ «խոստումնալից» լրագրողները այդ դեպքերից հետո այնպիսի տափակ հարցեր էին տալիս մեր երկրի նախագահին, քիչ էր մնում մազերս գլխիցս պոկեի, որովհետեւ մեկը, օրինակ, չհարցրեց, թե պարոն Քոչարյան, ի՞նչ բիզնեսներ ունեք, ճի՞շտ է, արդյոք, որ տիկին Բելլան հիվանդանոցների փայատեր է, ճի՞շտ է, որ Ձեր տղայի ձեռքում է Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքի մենաշնոհը եւ այլն... Այսօր մենք ավելի շատ հավատում ենք ժողովրդի ասեկոսեներին, քան լրատվությանը: Նման հարցեր տալու փոխարեն մեղադրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին... եւ ժողովուրդը ոչ թե դուրս էր եկել Տեր-Պետրոսյանի համար, այլ այս կառավարության, անարդար պետության դեմ: Ճիշտն ասած, չեմ հավատում` իբր 8 հոգի է զոհվել, ընկերներ ունեմ, ովքեր դեպքի վայրում են եղել եւ շատ լավ տարբերում են ավտոմատի եւ սնայպերի խփածը: Ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ սնայպերով մեկին խփեցին եւ ուղեղը թափվեց իր ոտքերի տակ... Սենց բան Լատինական Ամերիկայի դիկտատորական երկրներում կլիներ»:
«Հայոց աշխարհի» հարցին, թե կարիք չկա՞, արդյոք, որ մտավորականները հանդուրժողականության կոչ անեն, Հախվերդյանը հակադարձել է. «Մտավորական ասելով` ու՞մ եւ ի՞նչ նկատի ունեք, այդպիսի մարդիկ դեռ մնացե՞լ են...Վերջին մտավորականին, որ ճանաչում էի, Ռաֆայել Ղազարյանն էր»: Auteur : HoIlyMountains Tags: Armenia Hayastan elections cheating riots march one police ment violence serj sargsyan robert kocharyan karabakh Levon commentary analysis documentary  |
|